ԱՊՀ դիտորդները Հայաստանի նախագահական ընտրություններում խախտումներ չեն արձանագրել: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱՊՀ ռուսաստանցի դիտորդ Վիկտոր Բաբենկոն 9/11 ընտրատեղամասում, որտեղ քվեարկել է գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Դիտորդը հայտարարել է, որ փետրվարի 18-ի կեսօրվա դրությամբ նրանք հասցրել են լինել ութ ընտրատեղամասերում եւ ընտրություններում խախտումներ չեն արձանագրել: Դիտորդները մտադիր են օրվա ընթացքում առավելագույն քանակությամբ ընտրատեղամասեր այցելել:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւում են ԱՊՀ դիտորդական առաքելության 163 եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30 դիտորդ: Հայաստանում ընդհանուր առմամբ  ընտրություններին հետեւում են 12 միջազգային եւ  26 տեղական կազմակերպություններից ավելի քան յոթ հազար դիտորդ: