Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն առողջական խնդիրներ ունի: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` թիվ 3/30 ընտարտեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո:
Նա հաստատեց NEWS.am-ի այն տեղեկությունը, որ երեկ գնացել է Միքայելյանի անվան հիվանդանոց` ստուգման: Պարզվել է, որ լյարդի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել, սակայն բժիշկները փոխանցել են, որ լուրջ բան չկա:
«Մրսածություն էր, լուրջ չընդունեցինք: Լյարդի հետ կապված խնդիր առաջացավ, բայց որեւէ լուրջ բան չկա»,- ասաց Վարդան Սեդրակյանն ու հավելեց, որ առաջիկայում մեկ անգամ էլ կգնա ստուգման:




























