Առինջ գյուղում գտնվող Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում տեղակայված 28/28 տեղամասում խոսակցություններ են շրջում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը:

NEWS.am-ի թղթակիցն այդ ընտրատեղամասից հաղորդում է, որ  դեռեւս Ծառուկյանների ընտանիքից ոչ ոք դեռ չի եկել քվեարկության:

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձեցինք ճշտել այդ տեղեկությունների իսկությունը,  ինչին ի պատասխան նա հայտնեց, որ այս պահի դրությամբ որեւէ տեղեկատվություն չունի Գ. Ծառուկյանի քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:

Հարցին, թե նա այժմ Հայաստանո՞ւմ է, թե՞ արտերկրում, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ դրա վերաբերյալ եւս որեւէ տեղեկատվության չի տիրապետում: