Լրատվամիջոցների հաղորդումների հիման վրա Հայաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այդ մասին փետրվարի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարել է Ոստիկանության իրավաբանական վարչության պետ, գնդապետ Թաթուլ Պետրոսյանը` նշելով, որ բոլոր հաղորդումներն ուսումնասիրվում են:
Նրա խոսքով, լրատվամիջոցները, չհստակեցնելով տեղամասերը, հայտնել են քվեաթերթիկների լցոնման մասին, քայլեր են ձեռնարկվում տեղեկատվության հավաստիության ճշտման ուղղությամբ: «Քարոզարշավի սկզբից 88 ընտրախախտումների մասին տեղեկություններ են ստացվել, որոնցից 27-ն արդեն հետաքննվել է, որոշում է կայացվել քրեական գործ չհարուցել, 61 գործ հետաքննության փուլում է: Տվյալ պահին ոստիկանության վարչությունում չկան հարուցված քրգործեր»,- նշել է նա:
Պետրոսյանը նշել է, թե 88 դեպքերից 56-ը վերաբերել է կաշառքի բաժանմանը, սակայն դրանք չեն հաստատվելՆրա խոսքով, ոստիկանությունը բազմաթիվ հաղորդագրություն է ստացել, որոնք հիմնականում լիարժեք չեն, հիմնված են հատվածական տվյալների կամ բամբասանքի վրա. «Օրինակ, տեղեկություն էր ստացվել գազն անջատելու սպառնալիքի մասին: Սակայն պարզվել է, որ նշված հասցեում նման մարդ գոյություն չունի»:




























