Փետրվարի 18-ին լրացել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի 57-րդ տարեդարձը: Այս օրը վարչապետը կանցկացնի սովորական աշխատանքային կարգով, քանի որ «չի սիրում տոնել իր ծննդյան օրը» հաղորդել են նրա մամուլի ծառայությունում:

«Փետրվարի 18-ին նրա մոտ սովորական աշխատանքային օր կլինի` կանցկացվեն մի քանի բաց եւ փակ հանդիպումներ, ինչպես նաեւ նա կհանդիպի ԳՀՄ ներկայացուցիչների հետ: Վարչապետի ծննդյան օրը փոփոխություն չի մտցրել աշխատանքային օրվա կանոնակարգի մեջ», նշել են մամուլի ծառայությունում, մեջբերում է «Գրուզիա Օնլայնը»:

Գործակալությունն ընդգծել է, որ Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջին անգամ է նշում իր ծննդյան օրը: