Թուրքիայի մայրաքաղաքում հերթական զավեշտալի միջադեպն է գրանցվել:

Անկարայի կանգառներից մեկում ուղեւորները քաղաքային ավտոբուսին նախատեսվածից ավել սպասելու համար` ավտոբուսը նստելուց վճարում չեն կատարել եւ հաջորդ կանգառներում նստողներին էլ նույնն են խորհուրդ տվել:

Վարորդի ահազանգին ի պատասխան ավտոբուսը շրջափակվել է ոստիկանական մեքենաներով եւ ուղեկցվել ոստիկանական բաժանմունք, որտեղ մոտ 30 բողոքավոր ուղեւորներ բացատրություններ են տվել իրենց արարքի համար: