Նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը փետրվարի 18-ինիր քաղաքացիական պարտքը կատարել է ժամը 13-ին` թիվ 4/27 ընտրատեղամասում: Նախագահի թեկնածուն քվեարկության է ներկայացել կնոջ եւ դստեր հետ:
Հրանտ Բագրատյանը քվեարկել է իր ծրագրի համար: Նրա խոսքով, գաղափարախոսությունների բախում է եղել: «Ես ներկայացնում եմ բոլորովին այլ երկիր, բոլորովին այլ Հայաստան: Քաղաքական առումով ես քվեարկում եմ նոր Հայաստանի համար, քանի որ ներկայիս Հայաստանը սպառել է իրեն բոլոր իմաստներով եւ չի կարող զարգանալ»,- ընդգծել է թեկնածուն: Նա նաեւ նշել է ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների մասին, մանսավորապես Ստեփանավանում, եւ այդ խախտմանը մեղսակից է եղել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: «Այս պահին պարզվում են հանգամանքները»,- ասել է թեկնածուն:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:
Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը:




























