Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ժամը 14-ի դրությամբ 4 հայցադիմում է ստացվել: Այդ մասին հայտնում են դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը երկու հայցադիմում է ստացել, որոնցից մեկը հետ է վերադարձվել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է երկու դիմում: