Ադրբեջանում սպանության փորձ է կատարվել, իսկ հանցանքի զենք է դարձել տեղի հանցագործների եւ հերոսների սիրած առարկան` կացինը:

Vesti.Az-ը հայտնում է, որ փետրվարի 17-ին Բինագադի թաղամասում սպանության փորձ է կատարվել տեղի բնակիչ Հուսեյնով  Բահադուր Ֆահրիօղլուի նկատմամբ:

Մոտավորապես ժամը 14.00-ին երիտասարդը կացնով հարձակվել էր Հուսեյնովի վրա եւ հարվածել նրա գլխին: Եթե ժամանակին միջամտած անցորդները չլինեին, ապա չարագործը սպանած կլիներ Հուսեյնովին:

Անցկացված քրեահետախուզական միջոցառումների արդյունքում փաստի առթիվ ձերբակալվել է 1983թ. ծնված Սումգայիթի բնակիչ Ալիեւ Սունաֆիթ Գաբիլօղլուն:

Ըստ քննության` Հուսեյնովի վրա Ալիեւի հարձակման պատճառ էր դարձել վերջինիս կնոջ հետ Հուսեյնովի սիրավեպը: Հուսեյնովը Սումգայիթ էր ժամանել` կնոջ հետ գաղտնի հանդիպելու համար:

Ամուսինը խոստովանել է իր մեղքը, իսկ սիրեկանը գանգուղեղային վնասվածքով գտնվում է Կլինիկական բժշկական կենտրոնում: