Ըստ տեղեկությունների` քիչ առաջ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, ծեծի է ենթարկել Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում` Շիրակի մարզպետարանի  հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարեւանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին: Այս մասին հաղորդում է «Lragir.am» կայքը:

Կայքի փոխանցմամբ` գազալցակայանի կառուցումն արգելված է քաղաքապետարանի կողմից, իսկ Սպարտակը որոշել է արագ ավարտին հասցնել այն, քանզի եւ ոստիկանությունը, եւ քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով, իսկ բանվորները հրաժարվել են գործ անել, քանզի նրանց մի քանի անգամ արդեն տարել են ոստիկանություն:

«Ականատեսների վկայությամբ Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ օդ է կրակել»,- գրել է կայքը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ հրապարակումն ուսումնասիրվում է: