Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քվեարկել է նախագահի ընտրություններում: Օհանյանը քվեարկել է 10/19 տեղամասում, որ տեղակայված է Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում: Նախարարը տեղամաս էր եկել կնոջ ուղեկցությամբ:

Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն:

Հայաստանի նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու: