Հայաստանի միակ կենդանաբանական այգու եկամուտները 2012 թ. կազմել են 377 մլն դրամ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: 2011 թ. համեմատ այգու եկամուտներն ավելացել են 61 մլն դրամով կամ մոտ 19%-ով:

Կենդանաբանակա այգու եկամուտների կեսից ավելին, ին չպես եւ նախորդ տարիներին, ձեւավորվում է պետական բյուջեից հատկացումների հաշվին՝ 194.6 մլն դրամ: Պետական բյուջեի հատկացումների չափը վերջին տարիներին անփոփոխ է:

Տոմսերի իրացումից եկամուտները 2012 թ. կազմել են 105 մլն դրամ կամ ընդհանուր եկամուտների 28%-ը: 2011 թ. համեմատ տոմսերի իրացումն աճել է 6.1 մլն դրամով:

Կենդանաբանական այգու եկամուտներն աճել են նաեւ վճարովի ծառայությունների մասով՝ 77.3 մլն դրամ, նախորդ տարվա 73.2 մլն դրամի համեմատ:

Նշենք, որ կենդանաբանական այգին ծախսում է ճիշտ այնքան, որքան եկամուտ է ստանում: