Հայաստանում 2012 թ. իրականացվել են 153.7 մլն դրամի երկրաբանահետախուզական աշխատանքներ; Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ճգնաժամից հետո սա երկրաբանահետախուզական աշխատանքների ամենամեծ ծավալն է: Համեմատության համար՝ 2011 թ. իրականացվել են 108 մլն դրամի, իսկ 2010 թ.՝ 55 մլն դրամի աշխատանքներ:
Նշենք, որ երկրաբանահետախուզական աշխատանքների ռեկորդը գրանցվել է 2008 թ.՝ 337.3 մլն դրամ: Այսպիսով՝ մինչգնաժամային 2008 թ. համեմատ երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալը գրեթե կրկնակի նվազ է, սակայն 2011 թ. ավել է մոտ 50%-ով;
Երկրաբանահետախուզական աշխատանքները 2012 թ. 100%-ով ուղղվել են դեպի գունավոր մետաղների արդյունահանում:



























