Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է, որ Երեւանի 5/21 տեղամասում տիրող իրավիճակի վերաբերյալ համացանցում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին` ոստիկանության ծառայողները ողջ ընթացքում գտնվել են տեղամասին հարող տարածքում եւ իրականացրել օրենքով իրենց վրա դրված պարտականությունները, իսկ ընտրությունների բնականոն ընթացքը որեւէ գործողություններով, այդ թվում` մարդկանց կուտակումներով, չի խոչընդոտվել:




























