Թուրքիայի սննդի վերահսկողությամբ զբաղվող միություններից մեկի նախագահ Աբդուսսամեդ Բոյուի հայտարարությունն իրարանցում է առաջացրել թուրքական հասարակության մեջ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Աբուսսամեդ Բոյուն մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ բնակչությանը տավարի մսի փոխարեն վաճառվել է ձիու եւ խոզի միս։  Նա շեշտել է, թե նման դեպքերն ամենաշատը հանդիպել են Զոնգուլդաք նահանգում՝ պնդելով, թե երբեմն տավարի մսի փոխարեն բնակչությանը վաճառվող խոզի միսը գնվում է  1 լիրայով (250 դրամ-խմբ)։

Աբուսսամեդ Բոյուն խորհուրդ է տվել բնակչությանը՝ անվտանգ միս գնելու համար միս վաճառող տաղավարներում պահանջել անասնաբուժի ստուգման տեղեկանքը։