Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդները Երեւանի Աջափնյակ համայնքում ժամը 12:30-ի դրությանբ արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ:

«Մեդիա կենտրոնի» փոխանցմամբ, 6/16  տեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը եւ նրա ընկերները ազատ ելումուտ են արել տեղամաս: Նույն տեղամասում ոստիկանի սենյակը քվեարկության սենյակի միջով է անցնում, եւ ոստիկանը հաճախ է լինում քվեարկության սենյակում:

6/17-ում քվեարկության սենյակում արդեն մի քանի անգամ քվեարկողների թիվը գերազանցել է 15-ը:

6/34 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկի բացակայության պատճառով նրան արդեն մի քանի ժամ փոխարինում է հանձնաժողովի քարտուղարը:

6/23 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը վկայագիր չի կրում, առանց վկայագրի է նաեւ 6/35 տեղամասի ՀՀԿ-ի վստահված անձը:

 6/23 տեղամասում մի անձ ներկայացել է որպես դիտորդ, իսկ երբ հարցրել են, թե որ կազմակերպությունն է ներկայացնում, նա առանց բացատրության լքել է տեղամասը: Նույն տեղմասում գրանցվել են նաեւ անծանոթ անձի կողմից քաղաքացիներին ուղղորդելու դեպքեր:

Լոռիի մարզի թիվ 30/26 ընտրտեղամասում նկատվում են որոշ խախտումներ: Հանձնաժողովի այն անդամը, որը պատասխանատու է քվեաթերթիկների տրամադրմամբ, ժամանակից շուտ անջատում է այն ելունդներից: Բացի այդ տվյալ տեղամասում արդեն մի քանի անգամ մարդկսնց կուտակումներ եղան, սակայն հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ դրսում ցուրտ է և որպեսզի մարդիկ չսառչեն` հրավիրում է ներս: