Հանգիստն անցկացնելու համար Թուրքիա եկած ռուս կնոջ կյանքը Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնանալուց հետո դժոխքի է վերածվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանից Թուրքիա եկած 29-ամյա Ե.Ս-ն 2011-ին ամուսնացել է 51-ամյա Ջ.Յ.-ի հետ, սակայն ամուսնությունից շատ չանցած ամուսինը սկսել է ծեծել կնոջն ու ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։
Չդիմանալով ծեծին եւ սպառնալիքներին, ռուս կինը դիմել է դատարան՝ պնդելով, որ ամուսնության առաջին օրից սկսած թուրք ամուսինն իրեն մշտապես ճնշել է։
Ջ.Յ.-ն դատարանում հերքել է, թե կնոջը ծեծել է՝ շեշտելով, թե կինն է իրեն մշտապես անհանգստացրել։
Դատախազությունը Ջ.Յ-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ «թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու» եւ «ինքնասիրությունը վիրավորելու» համար։




























