Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 01:00-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից  159-ի տվյալները:  Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  – 64,65% ( 60968ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 31,17% (29393)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 1,83% (1727)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,06% (996)
5. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 0,62% (684)
6. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան – 0,48% (448)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան – 0,20% (187):