Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով  շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 01:25-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից  298-ի տվյալները:  Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան  – 65,54% (119554 ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 30,48% (55602)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 1,80% (3285)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան– 1,01% (1848)
5. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան – 0,50% (910)
6. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան –0,47% (849)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան – 0,21% (376):