Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում օնլայն ռեժիմով շարունակում է նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը: 01:40-ի տվյալներով, մշակվել են ձայների 1988 տեղամասերից 480-ի տվյալները: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյան – 64,06% (201145 ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան – 31,80% (99861)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան – 1,94% (6106)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյան–1,04% (3250)
5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյան –0,50% (1555)
6. որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյան –0,46% (1430)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան –0,21% (648):





























