Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքների 80 տոկոսը ավարտված է։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Մարտի սկզբին Հայաստանը կունենա ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան օպերային թատրոնի բեմ: Վերազինումը ներառում է նաեւ բեմական մեխանիզմի արդիականացում: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ավստրիացի մասնագետները օպերային թատրոնի աշխատողներին կծանոթացնեն տեխնիկայի շահագործմանը: Բեմի պաշտոնական բացումից առաջ կանցկացվեն փորձարկման աշխատանքներ:
Հայաստանին ավստրիական կառավարության տրամադրած վարկային ծրագրի շրջանակներում մինչ այս պահը շինարարության շրջանակներում ծախսվել է 8 միլիոն եվրո»,- գրում է «Իրատես de facto-ն:




























