Երեւանը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխան ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այն մասին, որ Սերժ Սարգսյանը ստացել է իր թուրք գործընկերոջ ուղերձը, NEWS.am-ին հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը:
Նշենք, որ ներկայումս Գյուլը շարունակում է իր պաշտոնական այցը Հնդկաստան:
Ինչպես արդեն հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխան նամակ է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ նամակում իր լավագույն ցանկությունները հայտնելուց հետո անդրադարձել է տարածաշրջանային զարգացումների հետ կապված Թուրքիայի տեսակետին։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին՝ Մեծ Բրիտանիա մեկնելու օրը ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահին:




























