Կյանքի 68-րդ տարում մահացել է ռուսաստանցի ֆուտբոլիստ, մարզիչ եւ մարզական մեկնաբան Յուրի Սեւիդովը:
Ինչպես հաղորդում է «Սովետսկի սպորտ» պարբերականի կայքը, Սեւիդովը կյանքից հեռացել է իսպանական Մարբելյե կատարած գործուղման ժամանակ:
Իր ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիները Սեւիդովն անցկացրել է Մոսկվայի «Սպարտակում», դարձել է ԽՍՀՄ չեմպիոն 1962թ.: Նա նվաճել է նաեւ ԽՍՀՄ գավաթն ու առաջնության արծաթե մեդալները:
Երեք տարի անց նա կրկին նվաճել է ԽՍՀՄ Գավաթը: Նույն այդ տարում նրա վարած մեքենան վրաերթի եր ենթարկել մի մարդու, որը մահացել էր: Սեւիդովը դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման, բայց անազատության մեջ անցկացրեց 4 տարի:
70-ականներին նա դարձել է մարզիչ, սակայն լուրջ հաջողությունների չի հասել:
Վերջին տարիներին նա լայն ճանաչում էր ձեռք բերել մեկնաբանի եւ փորձագետի աշխատանքի շնորհիվ:




























