Թեհրանում Իսլամական հեղափոխության 31-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ ընդդիմության առաջնորդներ Մեհմեդ Քարուբին եւ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին հարձակման են ենթարկվել իշխանամետ ցուցարարների եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Քարուբիի տղայի խոսքերով, ցուցարարները հարձակվել են իր հոր ավտոմեքենայի վրա եւ ջարդել ապակիները։ Հատուկ ծառայությունների աշխատակիցները ծեծել են առաջնորդին շրջապատող մարդկանց, սակայն հենց ինքը՝ ընդդիմադի գործիչը, չի տուժել։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ ոստիկանությունը կրակ է բացել եւ արցունքաբեր գազ օգտագործել։ Նաեւ հաղորդվել է, որ ցույցի ժամանակ ձերբակալել են իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ռոխոլի Խոմեյնի-Զախրի Էշրակի թոռանը, որին ավելի ուշ բաց են թողել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմության առաջորդները իրենց թիմակիցներին կոչ են արել 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ դուրս գալ ցույցի։ Ընդ որում, այս անգամ ընդդիմության առաջնորդները կոչ են արել չդիմակայել օրինապահներին։ Երկրի իշխանությունները զգուշացրել էին, որ վճռականորեն կասեցնելու են ցույցը։
Թեհրանն այսօր առավոտից լի էր ոստիկանության եւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներով։




























