Caspian Aitlines ընկերությունը սկսել է վճարել ապահովագրական գումարները Թեհրան-Երեւան չվերթի կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին:

«Զոհերի հարազատներին ապահովագրական գումարները վճարելու համապատասխան օրենսդրական բազան արդեն պատրաստ է»,- հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչը: Յուրաքանչյուր զոհվածի համար վճարվելու է 49 հազար դոլար:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր էր ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել էր 168 մարդ: Նրանք բոլորը զոհվել էին: