Եվրամիության ղեկավարությունն ու ԱՄՆ-ը շնորհավորել են Վիկտոր Յանուկովիչին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Հիշեցնենք, որ միջազգային դիտորդական առաքելությունները փետրվարի 7-ին Ուկրաինայում կայացած ընտրությունները որակել են որպես ժողովրդավարական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող։

Վիկտոր Յանուկովիչն իր մրցակից, երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ընդամենը 3 տոկոսի տարբերությամբ է հաղթել: Մինչ այդ, ընտրությունների առաջին փուլում Յանուկովիչը 10 տոկոսով ավելի շատ ձայն էր ստացել, քան Տիմոշենկոն: Յանուկովիչը ստացել էր 35 տոկոս, Տիմոշենկոն` 25 տոկոս: