Մարդիկ աշխարհի տարբեր ծագերից գումար են ուղարկում, որպեսզի խրախուսեն անտուն ամերիկացուն, ով ադամանդներով մատանին վերադարձրել է տիրոջը: Ընդհանուր առմամբ, «բոմժին» գումար է նվիրաբերել 3300 մարդ, որը կազմել է 92 հազար դոլար, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամերիկացիները մասշտաբային ակցիա են կազմակերպել Բիլլի Ռեյ Հարիս անունով անտուն բանկչի համար գումար հավաքելու համար: Նա տեղի բնակչության շրջանում հայտնի է դարձել փետրվարի սկզբին, երբ վերադարձրել է մի կնոջ պլատինե ամուսնական մատանին, որը կինը սխալմամբ տվել են նրան` մանրադրամի փոխարեն: Ինչպես հաղորդում է Yahoo!-ն, գումար կարելի է նվիրաբերել GiveForward.com կայքի միջոցով:
Ակցիան կշարունակվի մինչեւ մայիս: Նշենք, որ այս նախաձեռնության հեղինակ, վեբ-դիզայներ Բիլլ Քրեյչին, լսելով անտուն Հարիսի պատմությունը, որոշել էն իր ակցիայով ընդամենը հազար դոլար հայթայթել նրա համար, հաղորդում է Versii.com-ը:




























