Փետրվարի 11-ին Պոլսո Հայոց պատրիարքարան է այցելել Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ում մուտքի մոտ դիմավորել է պատրիարքանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշյանը։ Այս մասին տեղեկացնում է պատրիարքարանը։

Ստամբուլի քաղաքապետը, ով մոտիկից ծանոթ էր պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, այցելել է վերջինիս հարկաբաժին եւ անձամբ արագ ապաքինում մաղթել նրան։

Այնուհետ քաղաքապետ Թոփբաշը պատրիարքարանի սրահում հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ եւ պատասխանել հուզող հարցերին՝ խոստանալով լուծում տալ դրանց։

Վերջում Ստամբուլի քաղաքապետը արք. Արամ Աթեշյանից նվեր ստանալով Կարո Քյուրքմանի աշխատությունների ժողովածուն, շնորհակալություն է հայտնել հյուընկալության համար եւ հեռացել պատրիարքարանից։