Կաթոլիկների առաջնորդ Բենդիկտոս XVI Պապը, ով այս շաբաթ լքում է Սուրբ աթոռը, փետրվարի 24-ին վերջին անգամ դիմել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` կիրակնօրյա ավանդական «Angelus» քարոզով:
Նա մասնավորապես նշել է, որ ավարտում է հոգեւոր ծառայությունը, քանի որ իրեն «կանչում է Տերը»: Բենեդիկտոս XVI-ի խոսքով` ինքը չի լքում եկեղեցին եւ մտադիր է շարունակել նրան ծառայել իր տարիքին եւ ուժերին առավել հարմար եղանակով` ժամանակն անցկացնելով աղոթքով եւ խորհրդածությամբ, հաղարդում է BBC-ին: Շատ հավատացյալներ հոգեւոր առաջնորդին դիմավորել են երախտագիտական պաստառներով:




























