Հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բջջային հեռախոսից պարբերաբար զանգահարում է 1-01 օպերատիվ հերթապահության հեռախոսահամարին և աշխատակիցների հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ տալիս` խոչընդոտելով օպերատիվ ծառայության բնականոն աշխատանքները:
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին պարզվել է, որ այդ արարքը կատարել է Սևան քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ, 1979 թ. ծնված Գևորգ Հակոբյանը (պատիժը կրում է 2004 թ. օգոստոսի 7-ից, ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդ. 1-ին մասի մեղադրանքով):




























