Այցն ատամնաբույժին առաջիկայում կարող է ավելի քիչ տանջալից լինել:
Գերմանացի հետազոտողների նոր հետազոտությունները վկայում են, որ սառը պլազմայի շիթը սպանում է բակտերիաները եւ, հետեւաբար, կարելի է փոխարինել բորմեքենան, որ ներկայումս օգտագործվում է ատամնաբույժների կողմից ատամների միջակայքը մաքրելու համար:
Ինչպես հայտնի է պլազման՝ դա նյութի չորրորդ վիճակն է պինդ, հեղուկ եւ գազային վիճակներից հետո: Այն առաջանում է, երբ գազի մոլեկուլներն այնքան էներգիա են ստանում, որ էլեկտրոնները սկսում են լքել ատոմները, տեղի է ունենում իոնացում: Մեծ մասամբ դրա համար շատ բարձր ջերմաստիճաններ են անհրաժեշտ (կայծակն ու աստղերը տաք պլազմայի օրինակներ են):
Գիտնականներին հաջողվել է փոքրիկ մի սարք մշակել, որը թողարկում է պլազմայի սառը ճառագայթ՝ ընդամենը 38 աստիճան տաքությամբ: Սառը պլազման առաջանում է հելիումի մասնակի իոնացման եղանակով՝ վայրկյանի միլիոներորդ մասում:
Պլազմային շիթը կարող է ոչնչացնել ներբերանային բակտերիաները, ընդ որում զգալիորեն ավելի քիչ վնասելով ատամի էմալը, քան բորմեքենան: Ըստ գիտնականների, այդ պրոցեդուրան ավելի քիչ ցավոտ է լինելու:
Սարքի հեղինակները կարծում են, որ պլազմային տեխնոլոգիաները կարող են ատամնաբույժների զինանոցում հայտնվել արդեն 3-5 տարի անց: «Մեզ դեռ պետք է ավելի մանրամասն հետազոտություններ անցկացնել», -LiveScience-ին ասել է նախագծի ղեկավար, Սաարլանդի ատամնաբուժական համալսարանի պրոֆեսոր Ստեփան Ռուպֆը:




























