«Աէրոֆլոտ» ընկերությունը նախատեսում է իր ուղեւորներին ապահովել ինտերնետ հասանելիությամբ եւ ձայնային ծառայություններով։ Այս մասին հաղորդում է «Ведомости» ինտերնետային պարբերականը՝ ընդգծելով, որ արդեն այս տարվա ընթացքում մի քանի այդպիսի թռիչքներ կիրականացվեն։

Պարբերականը «Վիմպելկոմից» տեղեկացել է, որ ընկերությունը հետաքրքրված է ինքնաթիռներում բջջային կապի զարգացմամբ։

NEWS.am-ի տեղեկություններով, ինքնաթիռներում 1710-1785 մգհց եւ 1805-1880 մգհց GSM բջջային կապ ունեցող կազմակերպությունների համար հաճախականությունների տրամադրումը ներառված է Ռադիոհեռարձակման պետական հանձնաժողովի փետրվարի 19-ի օրակարգում։

«Արմենթել» ընկերությունը՝ մեկնաբանելով այդ նորությունը հայտնեց, որ եթե «Վիմպելկոմը» եւ «Աէրոֆլոտը» այդպիսի համաձայնության հասնեն եւ այն կրի կենտրոնացված բնույթ, ապա ծառայությունը կվերաբերի «Աէրոֆլոտի» բոլոր ուղեւորներին"։

Հիշեցնենք, որ ինտերնետ կապ եւ ձայնային ծառայություններ ուղեւորներին մատուցում են Delta, Air France, Lufthansa, Emirates Airlines եւ այլ ընկերություններ"։ Իսկ ձայնային ծառայություններ Elenor Mobile Aviation и OnAir Switzerland Sarl ընկերությունները։ 2008 թվականից այս ցանցերում ռուս ուղեւորներին ռոումինգով ապահովում է «Վիմպելկոմ» ընկերությունը։