Այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 2:40-ի սահմաններում, 1955թ. ծնված Խաչատուր Հարությունյանի վարած «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը Գյումրի-Երեւան ճանապարհի 63-րդ կմ-ին ընկել է ձորը։

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միկրոավտոբուսի ուղեւոր, 1953թ. ծնված Մանյա Մուրադյանը տեղում մահացել է, իսկ վարորդը եւ 10 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալինի հիվանդանոց» ՓԲԸ։ Կատարվում է նախաքննություն։