Հայաստնում միջին անվանական աշխատավարձը, պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով,  ընթացիկ տարվա հունվարին  կազմել է 140 015 դրամ:  Անցած տարվա հունվարին այդ ցուցանիշը 113052 դրամ էր, այսինքն, աճը կազմում է   23,9%:

Սակայն նման աճով առանձնապես ուրախանալ պետք չէ: Խնդիրն այն է, որ  նոր տարվա սկզբից միջին անվանական աշխատավարձի մեջ ներառվել են նաեւ գործատուների կողմից իրականացվող  սոցիալական ապահովության պարտադիր վճարները: Այնպես որ իրականում միջին աշխատվարձն աճել է ընդամենը 4,5%-ով:

Այդ 140 հազ. դրամից միջին վիճակագրական աշխատողին մնում է 105,5  հազ. դրամ, այսպիսով,  մոտ 24,6% –ը գանձվում է  որպես միասնական եկամտային հարկ:

Հակառակ հաշվարկի մեթոդով ստացվում է, որ  105,5 հազ. դրամը, նախկին պահումների  տարբերակով, համարժեք էր  118,2 հազ. դրամի: Շարունակելով հաշվարկները, ստացվում է, որ  նախկինում նշված աշխատվարձից սոցիալական վճարի պահումները կազմում էին 3,5 հազ., իսկ եկամտահարկինը` 9,1 հազ. դրամ:

Դժվար չի նկատել, որ միեւնույն աշխատավարձի դեպքում  ընդհանուր պահումները 32,6 հազար դրամից հասել են  34,5 հազարի:  Այնպես որ այդ «բարեփոխումների» արդյունքում պետբյուջեն որոշ չափով հարստանում է...

Վարձու աշխատողների ողջ կոնտինգենտից պետբյուջեի «շահույթը» տարեկան ընդհանուր առմամբ կկազմի մոտ 9 մլրդ դրամ: Հաշվի առնելով նաեւ տարվա ընթացքում միջին աշխատվարձի հետեւողական աճը, այդ ցուցանիշն ավելի բարձր կլինի:

Ալբերտ Խաչատրյան