Փետրվարի 12-ի առավոտյան Վաշիգտոնի մետրոյում գծերից դուրս է եկել գնացքը։ Երեք հոգի ստացել են թեթեւ վնասվածքներ։ Գնացքում ընդհանուր հաշվով գտնվել են 345 հոգի։

ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել առավոտյան ամենաբանուկ ժամին քաղաքի կենտրոնին մոտ տեղակայված «Ֆարրագոտ Նորս» կայարանում, ռելսերից դուրս է եկել գնացքի գլխամասային վագոնի անիվները։ Ընդ որում, մեքենավարին հաջողվել է խուսափել բախումներից։

РИА Новости տվյալներով, կայարանում ներկայումս վերսկսել է երթեւեկությունը, սակայն մինչեւ վթարի պատճառը պարզելը, արգելվել է քշել ժամում 25 մղոնից ավել արագությամբ։