Թուրքիայի Կոնիա քաղաքի մասնավոր հրատարակչության կողմից տպագրած դպրոցական դասագրքերի քարտեզներից մեկում Թուրքիայի արեւելյան հատվածը այլ գույնով է ներկված եւ գրված է Քուրդիստան:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` չորրորդ դասարանի համար նախատեսված թեսթային գիրքը ներառում է հարցեր եւ տեղեկություններ տարբեր ոլորտներից, այդ թվում՝ աշխարհագրությունից: Գրքի 118-րդ էջին պատկերված քարտեզում Թուրքիայի արեւելյան հատվածը ներկված է կանաչ գույնով եւ անվանված է Քուրդիստան:

Հայտնի է, որ այդ դասագիրքը հանձնարարվել է աշակերտներին եւ դրանցով քննություն են հանձնել:

Թեսթերը կազմող ընկերությունը ներողություն է խնդրել թուրք ժողովրդից նման բացթողման համար: Թեսթը կազմած ընկերության պատասխանատու Աքըն Յուքսելը նշել է, որ քարտեզը ներբեռնվել է ինտերնետից եւ փոքր չափսեր ունենալու պատճառով չի նկատվել այդ անհարթությունը: