Իսլանդիան պաշտոնապես դիմել է Եվրամիությանը` անդամակցության համար: Դիմումը Եվրամիության նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին է հանձնել Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Օսուր Սքարֆեդինսոնը` այսօր Ստոկհոլմում կայացած արարողության ժամանակ:
Խորը տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամում հայտնված Իսլանդիայի խորհրդարանը Եվրամիությանը անդամակցության օգտին քվեարկել է անցած շաբաթ: Անդամակցության հարցով բանակցությունները կարող են սկսվել 2010 թվականի սկզբին:
Իսլանդիայում այդ հարցով դեռ հանրաքվե պետք է անցկացվի` ամենաշուտը 2011 թվականի վերջին: Եվրամիության հավանության դեպքում երկրի լիակատար անդամակցությունը ակնկալվում է 2013 թվականին: Հողորդում է «Ազառտություն» ռադիոկայանը:




























