Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին կարող է դառնալ Թուրինի «Յուվենթուսի» նախագահը, հաղորդում է իտալական Tuttosport-ը։
Բարդ իրավիճակը, որը ստեղծվել է ակումբում, կտրուկ փոփոխությունների նախադրյալ կարող է դառնալ և դա, առաջին հերթին, վերաբերվում է ղեկավար կազմին՝ ներկայիս նախագահ Ժան-Կլոդ Բլանի գլխավորությամբ։ Նպատակը «Միլանի», «Ինտերի» եւ եվրոպական այլ գրանդների օրինակին հետեւելն է՝ բոլոր օղակներում ներգրավելով իրական պրոֆեսիոնալների։
Այդ առումով հոլովվում են նաև «Սամպդորիայի» մարզական տնօրեն Բեպպե Մարոտայի և նրա՝ «Բարի»-ում աշխատող գործընկեր Ջորջ Պերինետիի անունները։



























