Էկվադորի Ազգային ընտրական խորհուրդը մարտի 1-ին հրապարակել է փետրվարի 17-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները:
Նախագահ Ռաֆայել Կորեայի վերընտրվելու օգտին քվեարկել է ընտրողների 57,79%-ը: Երկրորդ տեղն է զբաղեցրել բանկիր Գիլիերմո Լասոն (22%), երրորդ տեղը` երկրի նախկին նախագահ Լուսիո Գուտիերեսը (6,1%):
Երկրորդ փուլի կարիք չկա, իսկ այդ պաշտոնում առաջին անգամ 2006թ. ընտրված Կորեան հարավամերիկյան հանրապետությունը կկառավարի եւս 4 տարի:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Կորեան նեոլիբերալ տնտեսական դոկտրինայի սկզբունքային հակառակորդ է եւ սեփական մոդելի ստեղծման` «XXI դարի սոցիալիզմի» ջատագով է:




























