NEWS.am-ն արդեն հաղորդել էր, որ այսօր Ղրղզստանում նախագահական ընտրություններ են անցկացվում: Սակայն օրվա ընթացքում հիմնական թեկնածուներից ընդդիմությունը ներկայացնող Ալմազբեկ Աթամբաեւը դադարեցրել է հետագա ընտրապայքարը:
Նա իր այդ քայլը բացատրել է այսօր անցկացվող նախագահական ընտրություններում արդեն իսկ տեղ գտած զանգվածային խախտումներով` պնդելով, որ քվեարկությունը պետք է չեղյալ հայտարարվի, եւ կոչ անելով նոր ընտրություններ անցկացնել:
Ղրղըզստանի նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Աթամբաեւը գործող նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հիմնական մրցակիցն էր ընտրություններում: Հետագա պայքարից հրաժարվելու մասին հայտարարել է առաջադրված 6 թեկնածուներից եւս մեկը` Ջենիշբեկ Նազարալիեւը:




























