Հաջորդ շաբաթ Ադրբեջան կայցելի Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը։ Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ հաղորդում է IzRus-ը։
Էհուդ Օլմերտը փետրվարի 15-ին Ղազախստան մեկնելու ճանապարհին կայցելի Բաքու։ Ղազախստանում Իսրայելի նախկին վարչապետը կհանդիպի իր գործընկերոջ Քարիմ Մասիմովի հետ։
Չի բացառվում, որ Բաքվում եւս նա հանդիպի մի շարք պաշտոնյաների հետ։
Օլմերթի այցից առաջ եռօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում էր Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը։




























