Բիաթլոնիստների միջազգային միության (IBU) նախագահ Անդերս Բեսսեբերգը արտահայտեց իր կարծիքը Վանկուվերում կայանալիք Օլիմպիական խաղերի վերաբերյալ։

«Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ մարզիկներն ազնիվ լինեն և հաղթանակ տանելու հավասար հնարավորություններ ունենան։ Եղանակի առումով ես չեմ անհանգստանում, քանի որ այստեղ ձյունը շատ է, իսկ դա ամենակարևորն է։ Մարզադաշտը հիանալի տեսք ունի, ես այդ մասին զրուցել եմ մարզիչներից ոմանց հետ։ Նրանք լիովին բավարարված են», — ասել է Բեսսեբերգը։