ԱՄՆ ամենատարեց ուսուցիչներից մեկը թոշակի է անցել 94 տարեկանում: Ռոուզ Գիլբերտը դասավանդել է 63 տարի: Անցած տարի նա անցել է պատվավոր հանգստի, քանի որ զգում էր, որ պատկառելի տարիքը թույլ չի տալիս աշխատել ողջ ուժով: Ուսուցիչ դառնալը եղել է Գիլբերտի մանկության երազանքը:
Նա կարող էր վաղուց գնալ թոշակի եւ ապրել բարեկեցիկ կյանքով, քանի որ նրա հանգուցյալ ամուսինը բավականին հարուստ է եղել, սակայն երեխաների նկատմամբ սերը ուսուցչուհուն ստիպել է շարունակել աշխատանքը դպրոցում:Անգամ թոշակի անցնելուց հետո Գիլբերտը տանը չի նստում: Նա որպես կամավոր աշխատում է ընտանեկան բռոնությունից տուժածների կլինիկայում, հաղորդում է «Americaru.com»-ը:




























