ԱՄՆ Ջոն Հոփկինսի համլսարանին կից հիվանդանոցում աշխատող բժիշկ-գինեկոլոգ Նիկիտա Լեւին գրիչի մեջ տեղադրված տեսախցիկ եւ ֆոտոխցիկ է օգտագործել` հաճախորդներին զննության ժամանակ նկարահանելու համար: Գործընկերը նկատել է, որ բժիշկը մշտապես կրծքին կախած գրիչ է կրում: Սա նրան տարօրինակ է թվացել եւ նա այդ մասին ասել է հիվանդանոցի անվտանգությանը: Հաջորդ օրը գինեկոլոգի առանձնասենյակում մի քանի թաքնված տեսախցիկ են հայտնաբերել:
Ոստիկանությունը խուզարկել է Լեւիի բնակարանը եւ գտել մի քանի սկավառակներ` հաճախորդների լուսանկարներով: Բժշկին մեղադրանք առաջադրելուց հետո ոստիկանությունը կապվել է նրա ավելի քան 2 հազ. այցելուների հետ: Ոստիկանությունը պարզում է, արդյոք նկարահանված նյութերը նա վաճառել է: Ինքը` Լեւին ինքասպանություն է գործել: Համալսարանին եւս մեղադրանք է ներկայացվել` հաճախորդների պաշտպանությունը չապահովելու համար, հաղորդում է «Americaru.com»-ը:




























