ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Պլիմուտ քաղաքի բնակչուհին մտադիր է դատի տալ փոստային առաքումների «FedEx» ծառայությանը` իրենց թմրանյութերի փաթեթ փոխանցելու, իսկ հետո դրա իրական հասցեատիրոջ այցելության համար:
Մերիէնջելա Թոբինը «FedEx»-ին մեղադրում է գաղտնի տեղեկատվության փոխանցման մեջ, որի պատճառով նրա ընտանիքը վտանգի մեջ կարող է հայտնվել, հաղորդում է «Americaru.com»-ը:
Թոբինը պնդում է, որ «FedEx»-ը իր հասցեն հաղորդել է անծանոթին եւ նրան ուղարկել իրենց տուն: Հարուցվել է գործ, եւ Թոբինը մտավախություն ունի, որ իրենից կարող են վրեժխնդիր լինել:




























