Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեի մահվան 27-րդ տարելիցին նույնպես ոստիկանությունը նոր ցուցմունքներ է ստացել:

«Մեկ օրվա ընթացքում մենք մոտ հարյուր զանգ ենք ստացել: Խոսքը հետաքրքիր տեղեկատվության եւ դիտարկումների մասին է: Մենք ուսումնասիրում ենք ստացված բոլոր տվյալները` հասկանալու համար, որոնք են նոր»,-հայտարարել է հետաքննչական խմբի ղեկավար Դագ Անդերսոնը, հաղորդում է «Վեստին»:

Ուլոֆ Պալմեն տիկնոջ հետ սպանվել էր 1986թ. փետրվարի 28-ին: Թատրոնից վերադառնալիս Ստոկհոլմի փողացներից մեկում նրանց էր մոտեցել անհայտ անձը եւ երկու անգամ կրակել վարչապետի վրա:

Հետաքննության հատորների դարակների երկարությունը ներկայումս կազմում է 225 մետր: 25 տարվա ընթացքում 130 մարդ է խոստովանել սպանությունը, սակայն հետաքննությունը բացառել է նրանց կասկածյալների շարքից: Մի քանի տարի առաջ այդ չբացահայտված գործի հետ կապված ծախսերը կազմում էին 50 մլն եվրո: