Չինաստանի հարավ-արեւմուտքում մարտի 3-ին 5,5 մագնիտուդով երկարշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 9 կմ խորության վրա, Յունան նահանգում:
Երկրաշարժը վնասել է 2500 եւ ավերել շուրջ 700 բնակելի տուն, 30 մարդ տուժել է, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Չինաստանի հարավ-արեւմտյան լեռնային հատվածներում երկրաշարժերը բավականին հաճախակի երեւույթ են, հայտնում են տեղական լրատվամիջոցները:




























