Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին կիրակի` մարտի 3-ին, տեղափոխվել է Լոնդոնի Էդվարդ VII թագավորի հիվանդանոց, հաղորդում է Sky News-ը: Նախնական տվյալներով` նրա մոտ գաստրոէնտերիտի ախտանշաններ են արձանագրվել:

Թագավորական պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ հիսպիտալացումը նախազգուշական միջոցառում է: Սպասվում է, որ թագուհին հիվանդանոցում կանցկացնի երկու օր, հաղորդում է CNN-ը: