Ամերիկյան Արիզոնա նահանգի բանտում ծեծկռտուքի հետեւանքով տուժել է 17 բանտարկյալ եւ երկու անվտանգության աշխատակից:

400 բանտարկյալների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Թուսոնի բանտում: Բանտի անձնակազմն արագ կարգուկանոն է հաստատել, բայց 17 բանտարկյալներ տաբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Եւս երկու բանտապահներ վիրավորվել են, հաղորդում է НТВ-ն` վկայակոչելով AP-ը:

Բանտի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը, 1200 բանտարկյալ է պահվում: Որպես պատիժ, բանտի ղեկավարությունն արգելել է բոլոր տեսակցությունները: