Հայ ըմբիշները փայլուն հաղթանակ տարան Երեւանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության առաջին օրը։ Մեր թիմի մրցակիցը Սկանդինավյան երկրների միացյալ հավաքականն էր։ Հայ ըմբիշները հաղթանակ տարան բոլոր 7 քաշային կարգերում։

Ստորեւ ներկայացնում ենք մասնակիցներին.

Ռոման Ամոյան – Էմիլ Սանդբերգ, Վահան Ջուհարյան — Ֆրեդերիկ Բյեռեհուս, Արման Ադիկյան — Մաթիաս Գյունթեր, Արսեն Ջուլֆալակյան – Մարք Մադսեն, Դենիս Ֆորով – Ջիմ Պետերսոն, Յուրի Պատրիկեեւ — Յահան Էուրեն։ 95 կգ քաշային կարգում մրցակիցը ներկայացուցիչ չուներ, եւ Արման Գեղամյանին տեխնիկական հաղթանակ շնորհվեց։

Նշենք նաեւ «Ա» խմբում Իրանի հավաքականի հաղթանակը Կուբայի ընտրանու նկատմամբ։